Գյուլբուդաղյանցը հանդիպել է Դել Բոսկեին, Սիմեոնեին և Իերոյին

09:41, 16 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և մարզչական շտաբը Իսպանիայում հանդիպել է մի շարք մասնագետների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքականի մարզաչական թիմը հանդիպել է Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի, ինչպես նաև «Ռեալ»-ի նախկին Ֆուտբոլիստ,Մունդիալ 2018-ում Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Իերոյի հետ: Նրանք հանդիպել են նաև Մադրիդի «Ատլետիկո»-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ:

Հանդիպումներին մասնակցել են նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն, իսպանացի Խինես Մելենդեսը եւ Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ, իսպանացի Խավյեր Մինյանոն:

 


© 2009 ARMENPRESS.am