Ադրբեջանական ընդդիմությունը պատրաստվում է մեծ հանրահավաք անցկացնել

18:27, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի ՏԻՄ-ը ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ին  թույլատրել է հունվարի 19-ին հանրահավաք անցկացնել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Քաղաքապետարանը թույլատրել է հանրահավաքն անցկացնել Բաքվի Յասամալի շրջանի Մահսուլ մարզադաշտում:

Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ձևավորվել Է 2013-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո՝ մի շարք ընդդիմադիր ուժերի միավորելով իր մեջ:


© 2009 ARMENPRESS.am