Քիմ Քարդաշյանը հրապարակել Է չորրորդ երեխայի սեռը

17:13, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը եւ նրա ամուսինը՝ երաժիշտ Քանյե Ուեսթը, ծնող կդառնան չորրորդ անգամ: Այդ մասին Քարդաշյանը հայտնել Է Էնդի Քոենի մասնակցությամբ Watch What Happens Live հեռուստաշոուի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռեալիթի շոուի աստղը հայտարարել Է, որ երեխային կրում Է փոխնակ մայրը, սակայն ոչ նա, ով զույգին օգնել Էր ունենալ նախորդ երեխային: Աստղային ընտանիքի նոր անդամի սեռն արդեն հայտնի Է. նրանք տղա են ունենալու: Քարդաշյանի խոսքով՝ դա տեղի կունենա արդեն գարնանը: Աստղը հայտարարել Է, որ փոխնակ մոր հետ հաճախում Է բժշկի, նա ունի «այն ամենը, ինչի կարիքն ունի», իսկ հղիությունը հարթ Է ընթանում: Քիմը շոուին ներկա Է եղել իր քույրերի՝ Քորթնիի եւ Քլոուի հետ միասին: Աղջիկները շատ են զարմացել, երբ Քիմից լսել են այդ նորությունը: Հեռուստաաստղը բացատրել Է, որ որոշել Է հաստատել լուրերը, քանի որ ինչ-որ մեկին այդ մասին արդեն բերանից թռցրել Է Սուրբծննդյան ճրագալույցի կապակցությամբ կազմակերպված երեկույթում: 38-ամյա Քարդաշյանը եւ 41-ամյա Քանյե Ուեսթը դաստիարակում են երեք ընդհանուր երեխաների՝ չորսամյա դստերը՝ Նորթին, մեկուկես տարեկան որդուն՝ Սեյնթին եւ 11-ամսական դստերը՝ Չիկագոյին, որին լույս աշխարհ Է բերել փոխնակ մայրը:


© 2009 ARMENPRESS.am