Հունվարի 16-ին սպասվող իրադարձությունները

09:30, 16 Հունվար, 2019

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հունվարի 16-ին, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 7-րդ գումարման խորհրդարանը կշարունակի աշխատանքը:

Շարունակվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Արաբական Միացյալ Էմիրություններ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կհանդիպի ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում կանցկացվի Հ.Յ.Դ 33-րդ Ընդհանուր Ժողովը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։ Ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը:

Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, հրավիրված մամուլի ասուլիսում կխոսի տնտեսական ոլորտի զարգացման հեռանկարներից:

Լրագրողների հետ կհանդիպեն «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանը և նույն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը: Նրանք կներկայացնեն վիրուսային հեպատիտների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները, սպասարկման ոլորտում վարակվելու հնարավոր ռիսկերը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


© 2009 ARMENPRESS.am