Հարավային Կորեայում երրորդ օրն անընդմեջ արտակարգ միջոցներ են ձեռնարկում մթնոլորտի աղտոտման դեմ

16:07, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության իշխանությունները երրորդ օրն անընդմեջ արտակարգ միջոցներ են ձեռնարկում մթնոլորտում առողջության համար վնասակար մանրադիսպերս փոշու մակարդակի իջեցման համար: Հունվարի 15-ին այս մասին հայտնել Է երկրի կառավարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շատ քաղաքներում մտցված են մասնավոր եւ առեւտրային ավտոտրանսպորտի երթեւեկության սահմանափակումներ, մինչեւ 80 տոկոս նվազեցված Է ջերմային Էլեկտրակայանների հզորությունը, որոնք մեծ ծավալների միկրոփոշի են արտանետում: Սովորաբար արտակարգ միջոցներ են ձեռնարկվում, եթե մթնոլորտում PM 2.5 մանր պինդ մասնիկների մակարդակը գերազանցում Է մեկ խորանարդ մետրի հաշվով 50 միկրոգրամը, իսկ հաջորդ օրվա համար իրադրության բարելավում չի կանխատեսվում:

Երկիրն արդեն հինգերորդ օրն Է, ինչ պարուրված Է ծխամշուշով, իսկ աղտոտման մակարդակը տեղ-տեղ առավելագույն թույլատրելին գերազանցում Է տասը եւ ավելի անգամ: Մարդիկ ջանում են առանց հատուկ կարիքի դուրս չգալ փողոց, իսկ հազվադեպ հանդիպող անցորդները դիմակներ եւ շնչադիմակներ են կրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am