Ջոկովիչը Ավստրալիայի առաջնությունում հաջող մեկնարկեց  

14:50, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում սերբ թենիսիստի հակառակորդը ԱՄՆ ներկայացուցիչ Միշել Կրյուգերն էր: 2 ժամ 5 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթեց 6:3, 6:2, 6:2 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին:


© 2009 ARMENPRESS.am