Հասան Ռոհանին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

11:39, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ վարչապետի պաշտոնում Փաշինյանի նշանակումը կնպաստի երկու երկրների երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերում հարաբերությունների խորացմանը:

Իր ուղերձում Իրանի նախագահը առողջություն, հաջողություն և բարգավաճում է մաղթել հայ  ժողովրդին:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am