Նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությանը հավանություն չի տալիս ամերիկացիների 55 տոկոսը. հարցում

11:20, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Rasmussen Reports հետազոտական կազմակերպության կողմից անցկացված հարցման տվյալները, որոնք հրապարակվել են հունվարի 14-ին:

Ինչպես հետեւում Է հարցումից, 55 տոկոսը հավանություն չի տալիս Թրամփի գործունեությանը, իսկ 43 տոկոսը հավանություն Է տալիս: Սա Թրամփի գործունեության հավանության ամենացածր մակարդակն Է վերջին մեկ տարվա ընթացքում, նշել են հետազոտության կազմակերպիչները:

Հարցումն անցկացվել Է անցած շաբաթ այն բանից հետո, երբ Թրամփը Սպիտակ տան Ձվաձեւ աշխատասենյակից երկրին հղած հեռուստաուղերձում կոչ արեց ուժեղացնել անօրինական ներգաղթի դեմ պայքարի միջոցները եւ Կոնգրեսից պահանջեց ֆինանսավորել արգելապատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին: Հարցմանը մասնակցել Է 1500 ամերիկացի: Հարցման վիճակագրական անճշտությունը գնահատվում Է 2,5 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am