Ազգային Ժողովը դատապարտեց 1990 թ. Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերը

10:48, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովը միակամ դատապարտեց 1990թ. Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 15-ին Ազգային ժողովի նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«1990թ. այս օրերին Բաքվում ընթանում էին հայկական ջարդեր: Ես կարծում եմ, որ մեր ԱԺ-ն, բոլոր պատգամավորները միակամ են դատապարտելու այս բռնությունները, ինչպես նաև միակամ են մերժելու խտրականության հիման վրա բոլոր բռնությունները աշխարհի բոլոր անկյուններում: Մենք՝ որպես ժողովուրդ, ով իր պատմության ընթացքում մի քանի անգամ առերեսվել է այս ողբերգությանը, չի կարող հանդուրժել որևէ նման բռնություն որևէ ազգային փոքրամասնության նկատմամբ»,- ասաց Միրզոյանը:


© 2009 ARMENPRESS.am