Իրանին չհաջողվեց արբանյակը դուրս բերել ուղեծիր

10:51, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում հունվարի 15-ին անհաջողություն Է կրել արբանյակի արձակումը. այն չի կարողացել հասնել տրված ուղեծիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է իրանական հեռուստատեսությունը:

Իրանի հեռահաղորդակցությունների գործերի նախարար Մոհամադ Ջավադ Ազարիի խոսքով՝ անհաջողությունը պայմանավորված Է կրող հրթիռի երրորդ աստիճանի հետ կապված խնդրով:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Թեհրանի Ամիրկաբիր տեխնոլոգիական համալսարարնի մասնագետների կողմից ստեղծված «Փայամ-Է-Ամիրկաբիր» արբանյակը պետք Է ծառայեր որպես տիեզերական դիտարան: Պլանավորվում Էր, որ այդ արբանյակը Իրանի տարածքի պատկերները կներկայացնի երեք սպեկտրում եւ ռադիացիոն ճառագայթման չափումներ կիրականացնի տիեզերքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am