ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

21:44, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ վարչապետի մամուլի ծառայությանը:

«Հուսով եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք լիարժեքորեն բացահայտել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման ներուժը», - ասված է շնորհավորական ուղերձում:

Մեդվեդևը հույս է հայտնել, որ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, ենթակառուցվածքային եւ մշակութային-հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությունը բարենպաստ պայմաններ կստեղծի խոստումնալից նախագծերի և նախաձեռնությունների իրականացման համար:


© 2009 ARMENPRESS.am