83 տարեկանում կյանքից հեռացել է ավիակոնստրուկտոր Ալեքսանդր Սարգիսովը
21:40, 14 Հունվար, 2019ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավիաշարժիչների հեղինակ Ալեքսանդր Սարգիսովը 83 տարեկանում հեռացել է կյանքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Շարժիչների ստեղծման միավորված կազմակերպության մամուլի ծառայությանը:
«Խորը ցավով հայտնում ենք, որ հայտնի ավիակոնստրուկտոր Ալեքսանդր Սարկիսովը մահացել է հունվարի 13-ին»,- հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից:
© 2009 ARMENPRESS.am