Ծաղկաձորում կանցկացվի «Վոլեյբոլ ձյան վրա» մրցաշարը

16:11, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ծաղկաձորում կանցկացվի «Վոլեյբոլ ձյան վրա» մրցաշարը, որին կմասնակցեն նաև հարևան երկրների ներկայացուցիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծաղկաձորյան մրցաշարին կմասնակցեն 12-ական թիմեր կանանց և տղամարդկանց առաջնություններում:  Հայաստանի առաջնության հաղթողները կստանան Եվրոպայի 2020թ. առաջնություններին մասնակցելու ուղեգրեր:

Մրցաշարը կմեկնարկի հունվարի 18-ին և կեզրափակվի 20-ին:


© 2009 ARMENPRESS.am