Իրանում կործանված ինքնաթիռից դուրս են բերվել բոլոր 15 զոհվածների մարմինները

14:49, 14 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանից ոչ հեռու աղետի ենթարկված Իրանի բանակի բեռնատար ինքնաթիռի բեկորներից դուրս են բերվել բոլոր 15 զոհվածների մարմինները, օդանավում եղած 16 մարդկանց մեջ կա միայն մեկ փրկված: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաստատել Է Իրանի դատական բժշկության կազմակերպությունը:
«Ինքնաթիռի անձնակազմի 16 անդամներից փրկվել Է մեկը, 15 հոգի զոհվել են»,-հայտնել Է կազմակերպության ներկայացուցիչ Մեհրդատ Ալի Բախշին, նշելով, որ զոհվածների մարմինները տեղափոխվել են դատական բժշկության Ալբորզի նահանգի կազմակերպություն, որտեղ տեղի Է ունեցել ավիաաղետը: Նա հավելել Է, որ առայժմ հաջողվել Է պարզել 15 զոհվածներից տասի ինքնությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/56/ 14.40

© 2009 ARMENPRESS.am