Լավրովը հայտարարել Է Ճապոնիայի հետ հաշտության պայմանագրի շուրջը բանակցություններ սկսելու մասին

14:20, 14 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը հունվարի 14-ին Մոսկվայում իր ճապոնացի պաշտոնակից Տարո Կոնոյի հետ կայացած հանդիպմանը տվել Է երկու երկրների միջեւ հաշտության պայմանագրի կնքման հարցի շուրջը բանակցությունների մեկնարկը, տեղեկացնաում Է «Արմենպրես»-ը:
«Մեր ղեկավարների հանձնարարությանը համապատասխան անցյալ տարվա նոյեմբերին Սինգապուրում եւ դեկտեմբերին Բուենոս Այրեսում բարձր մակարդակի հանդիպումների արդյունքներով մենք այսօր սկսում ենք բանակցությունները հաշտության պայմանագրի հիմնախնդրի շուրջ»,- ասել Է Լավրովը՝ բացելով հանդիպումը:
Ռուսաստանի նախարարը նշել Է, որ «վերջին տարիներին ռուս-ճապոնական հարաբերությունները վատ տեմպի չեն հասել եւ զարգանում են մի ամբողջ շարք ուղղություններով»:
«Ոչ առանց այն բարդությունների, որոնք կապված են արտաքին գործոնների հետ, զարգանում Է նաեւ առեւտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի գերակա ներդրումային ցուցակի եւ ութ ուղղություններով համագործակցության՝ պարոն Աբեի պլանի հիման վրա»,- ասել Է Լավրովը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

© 2009 ARMENPRESS.am