Հռիփսիմե Գրիգորյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

11:03, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռիփսիմե Գրիգորյանն ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հռիփսիմե Գրիգորյանին ազատել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններով Հռիփսիմե Գրիգորյանն  «Իմ քայլը» դաշինքով ստացել է պատգամավորական մանդատ:


© 2009 ARMENPRESS.am