Բեռնատար ինքնաթիռ Է կործանվել Թեհրանից արեւմուտք ընկած շրջանում

10:35, 14 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բոյինգ-707» բեռնատար ինքնաթիռ Է հունվարի 14-ին կործանվել Թեհրանից արեւմուտք ընկած շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է քաղաքացիական ավիացիայի տեղեկատվական ծառայությունը: Ինքնաթիռն ընկել Է Քարաջա քաղաքի օդանավակայանում: Օդանավում եղել Է 10 մարդ: Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ աղետը տեղի Է ունեցել եղանակային բարդ պայմանների պատճառով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am