Դահուկորդները կրկին ոսկե մեդալներ են նվաճել Լիբանանում

18:55, 13 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամները երկրորդ անգամ են մեդալակիր դարձել միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աշոցքի ներկայացուցիչներ Կատյա Գալստյանը և Թադևոս Պողոսյանը Լիբանանում կայացած դահուկավազքի զարգացող պետությունների գավաթի խաղարկության 5 կմ և 10 կմ ազատ ոճի մրցատարածություններում երկրորդ անգամ դարձել են ոսկե մեդալակիր:

Գալստյանը և Պողոսյանը ավելի վաղ առաջին տեղն էին գրավել նույն մրցատարածությունում:

Լուսանկարը՝ դահուկավազքի ֆեդերացիայի


© 2009 ARMENPRESS.am