ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները, նաև Վարդենյաց լեռնանցքը, բաց են

12:54, 13 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ի ժամը 12:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

© 2009 ARMENPRESS.am