Արամ Քոչարյանը «Լոռի»-ի նոր ֆուտբոլիստն է

23:42, 12 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի նոր ֆուտբոլիստը Արամ Քոչարյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լոռի» ՖԱ-ն պայմանագիր է կնքել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Արամ Քոչարյանի հետ:

Համաձայնագիրն ուժի մեջ է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Քոչարյանը նախկինում հանդես է եկել նաեւ «Բանանցում», «Արարատում»: Նրա վերջին թիմը «Լոկոմոտիվ-Երեւանն» է:

 

               

 


© 2009 ARMENPRESS.am