Երևանի ավագանին հունվարի 15-ին գումարելու է արտահերթ նիստ

18:07, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին 2019 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 11.00-ին, կգումարի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից:

Նիստին օրակարգում մեկ հարց է՝ 2019 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելը:


© 2009 ARMENPRESS.am