Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը Իրանից պահանջել Է դադարեցնել բալիստիկ հրթիռների արձակումը

17:14, 11 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան կոչ Է անում Իրանին դադարեցնել բալիստիկ հրթիռների հետ կապված ցանկացած գործունեություն, որոնք կարող են միջուկային զենք կրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:
«Ֆրանսիան հիշեցնում Է, որ իրանական հրթիռային ծրագիրը չի համապատասխանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւին: Այն կոչ Է անում Իրանին՝ անհապաղ դադարեցնել բալիստիկ հրթիռների հետ կապված ցանկացած գործունեություն, որոնք կարող են միջուկային զենք կրել, ներառյալ բալիստիկ հրթիռների տեխնոլոգիայի օգտագործմամբ արձակումները»,- հայտարարել Է ֆրանսիական գերատեսչության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի արած հայտարարությունը:
Ռոուհանին, հունվարի 10-ին ելույթ ունենալով երկրի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռափսանջանիի (1989-1997 թվականներ) մահվան երկրորդ տարելիցին նվրված արարողության ժամանակ, հայտարարել Է, որ Իրանը պլանավորում Է առաջիկա շաբաթներին երկու արբանյակ արձակել սեփական արտադրության հրթիռակիրներով:
Նախագահն ընդգծել Է, որ «երկրի ներկայիս պաշտպանական կարողությունները Ռաֆսանջանիի վաստակն են»: «Հենց նա Էր առաջինը, ով կարգադրություն արեց (միջուկային փորձարկումների համար) ցենտրիֆուգներ բերել Իրան՝ դրա շուրջ պայմանավորվելով Պակիստանի հետ»,- հավելել Է քաղաքական գործիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am