Երևանի քաղաքապետարանը 179 հազար 322 դիմում և գրություն է ստացել 2018թ. ընթացքում

16:17, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների «Մեկ պատուհան» գրասենյակներում 2018 թվականի ընթացքում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 179322 դիմում և գրություն, որոնք մուտքագրվել են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սահմանված ժամկետում դրանց վերաբերյալ տրամադրվել են անհրաժեշտ փաստաթղթեր և կամ պատասխան գրություններ:

Ըստ ոլորտների՝ առավել մանրամասն վիճակագրությանը հնարավոր է ծանոթանալ քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Տեղեկատվական կենտրոն» բաժնի հաշվետություններ ենթաբաժնում:


© 2009 ARMENPRESS.am