Փորձագետը ներգաղթյալների միջև քվոտավորում իրականացնելու կարիք է տեսնում

15:21, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այլ պետությունների քաղաքացիների ներհոսքի համար փորձադաշտ կամ թիրախ չդառնալու համար պետք է ներգաղթյալների միջև քվոտավորում լինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի քաղաքացիների ներգաղթի և հասարակության բացասական արձագանքին, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:

«Ամեն դեպքում ես համամիտ եմ, որ Հայաստանը պետք է բաց լինի ցանկացած ներգաղթի համար՝ հիմնականում այն չափով, որն այսօր կա: Այսօր մեր երկիր մեծ թվով հնդիկներ են մուտք գործել, և նրանցից մոտ 3000-ը մնացել է ու հենց այդ պատճառով հասարակությունում շատերի մոտ բացասական զգացողություններ են առաջացել»,- նշեց Խուրշուդյանը և հավելեց, որ Հայաստանում պետք է նվազեցվի քսենոֆոբիայի շեմը:

Նրա խոսքով՝ հայ ազգը չպետք է վախենա, որ իր երկրում ապրողների 10 տոկոսը կարող է լինել այլազգի, եթե ցանկանում է ունենալ 4-5 մլն բնակչություն:

 

 


© 2009 ARMENPRESS.am