Քաղաքագետը չի կարծում, որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակը հանգիստ է

14:53, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակը հանգիստ է, թեև արցախա-ադրբեջանական շփման գծում բավականին լարվածություն չկա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Իսկանդարյանը նշեց, որ մոտ ապագայում լայնամասշտաբ պատերազմի վտանգները բացակայում են, սակայն Ադրբեջանի կողմից էսկալացիոն գործընթացներ հնարավոր են:  

«Շփման գծում իրավիճակը բավականին հանգիստ է, բայց բանակցային գործընթացը բարդ է ընթանում: Այն ազդակները, որոնք գալիս են Ադրբեջանից, ցույց են տալիս, որ նրանց չի բավարարում իրավիճակը, որը ներկայումս առկա է: Այստեղ  շատ լուրջ աշխատանք է պետք, և այդ աշխատանքը սկսվել ու իրականացվում է»,- ասաց քաղաքագետը:


© 2009 ARMENPRESS.am