«Գրիգոր Նարեկացի» ծննդատանը  նորածին է մահացել. դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

14:09, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը հունվարի 10-ին նորածին է մահացել: «Նորածին երեխայի հայրը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ երեխան մահացել է բժիշկների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով` նորածնի մահվան փաստի առթիվ նյութեր են  նախապատրաստվում:


© 2009 ARMENPRESS.am