Կարիբյան ծովում շուրջ 300 մարդ Է աղեստամոքսային վիրուսով վարակվել հանրանավում. Daily Express

11:40, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոշորագույն ճամփորդանավերից մեկի ուղեւորները չեն կարողանում հեռանալ նավից նորովիրուսի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Express-ը:

Oasis of the Seas կոչվող նավը, որը պատկանում Է Royal Carribean ընկերությանը, կառանվել Է Ճամայկայի Ֆալմուտ նավահանգստում: Հանրանավի շուրջ 300 ուղեւորների մոտ աղեստամոքսային տրակտի հիվանդություն Է հայտնաբերվել: Ընդամենը նավում կա մոտավորապես ինը հազար մարդ:

Բժիշկները նրանց արգելել են հեռանալ նավից: Ինչպես հայտարարել Է ծովային ճամփորդություն իրականացնող ընկերության ներկայացուցիչը, բժիշկները տուժածներին օգնություն են ցույց տալիս նավում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am