Որոնվում են որպես անհետ կորածներ  

11:29, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորածներ որոնվում են 53-ամյա Գրիգոր Մկրտչյանը և 73-ամյա Հենրիկ Դավթյանը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Այդ անձանց մասին որևէ տեղեկություն ունեցողներին ՀՀ ոստիկանությունը խնդրում է զանգահարել 1-02 կամ (010) 42-02-02 հեռախոսահամարներով:


© 2009 ARMENPRESS.am