Հունահռոմեական ոճի ըմբիշները հավաք կանցկացնեն Ծաղկաձորում  

11:05, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը տարին կսկսի ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ հավաքին կմասնակցեն տարբեր տարիքային խմբերի ըմբիշներ: Ընդհանուր առմամբ՝ մոտ 60 մարզիկ:

Հավաքի միջոցով հավաքականի թիմի անդամները կնախապատրաստվեն Ֆրանսիայում կայանալիք միջազգային մրցաշարին, ինչպես նաև Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:


© 2009 ARMENPRESS.am