Սպիտակ տունը պատրաստվում է արտակարգ դրության ռեժիմ սահմանել արգելապատի կառուցման համար. WP

09:48, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տունն սկսել Է պայմաններ ստեղծել երկրում արտակարգ դրության (ԱԴ) ռեժիմ սահմանելու համար, որպեսզի շրջանցելով Կոնգրեսը ֆինանսավորում ստանա ամերիկա-մեքսիկական սահմանին ֆիզիկական արգելափակոց կառուցելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմում իր աղբյուրները:

Նրանց տեղեկություններով՝ գործադիր իշխանությունը, մասնավորապես, չօգտագործված միջոցներ Է փնտրում ԱՄՆ-ի Բանակի (ցամաքային ուժերի) ինժեներակական զորքերի բյուջեում: Վաշինգտոնի վարչակազմը նաեւ ուսումնասիրում Է տարերային աղետների հետեւանքների վերացման մասին անցյալ տարի Կոնգրեսի կողմից ընդունված օրենքը, որի շրջանակներում օրենսդիրները հատկացրել Էին 13,9 միլիարդ դոլար: Այդ գումարը, նշում Է թերթը, փաստորեն այդպես Էլ չի ծախսվել:

Հունվարի 10-ին հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը (Հարավային Կարոլինայի նահանգից) Սպիտակ տան ղեկավարին արտակարգ դրություն հայտարարելու կոչ Է արել: «Ժամանակն Է, որ նախագահ Թրամփն օգտագործի արտակարգ դրություն սահմանելու լիազորությունները՝ սահմանին արգելապատ/պարսպի կառուցման ֆինանսավորման համար»,- ասել Է Գրեմը: Ներկայացուցիչների պալատում մի շարք հանրապետականներ նույնպես գտնում են, որ նախագահն արտակարգ դրության ռեժիմ կհայտարարի:

Հունվարի 10-ին Թրամփը հայտարարել Է, որ երկրում արտակարգ դրության ռեժիմ կմտցնի, եթե իրեն չհաջողվի համաձայնության գալ դեմոկրատների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am