Իսպանիայում հայկական հանցավոր խմբավորման կողմից թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպման գործի շրջանակներում 83 մարդ է ձերբակալվել

17:59, 10 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի քաղաքացիական գվարդիան հայկական կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու գործի հետաքննության արդյունքում 83 մարդու է ձերբակալել, այդ թվում՝ 28 պրոֆեսիոնալ թենիսիստի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Եվրոպական Միության  Europol գործակալությունը:

Նշվում է, որ իրավապահները Իսպանիայում խուզարկություն են իրականացրել 11 տներում, ինչի արդյունքում հայտնաբերվել է 167 հազար եվրո կանխիկ գումար, հրացան, ավելի քան 50 էլեկտրոնային սարք, վարկային քարտեր, 5 շքեղ ավտոմեքենա և գործի հետ առնչվող  փաստաթղթեր, սառեցվել է 42 բանկային հաշիվ:

Reuters գործակալությունն էլ հայտնում է, որ ձերբակալված թենիսիստներից մեկը մասնակցել է թենիսի US Open-ի վերջին առաջնությանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am