Լուկաշենկոն Մոսկվային սպառնացել է արեւմտյան ուղղության «միակ դաշնակցի» կորստով

16:21, 10 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Ռուսաստանը կարող Է կորցնել արեւմտյան ուղղության «միակ դաշնակցին»՝ նավթի ոլորտում հարկային խուսավարման համար փոխատուցման շուրջ համաձայնությունների բացակայության պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չպետք Է կարծել, թե դա (հարկային խուսավարման համար Մոսկվայից փոխհատուցման բացակայությունը) աղետ Է: Եթե Ռուսաստանի ղեկավարությունն ընտրի շարժման այդ ուղին եւ արեւմտյան ուղղության միակ դաշնակցի կորուստը, դա նրանց ընտրությունն Է: Մենք նրանց հարկադրել չենք կարող»,- հայտարարել Է Լուկաշենկոն հունվարի 10-ին Մինսկում կառավարության հետ կայացած խորհրդակցությունում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


© 2009 ARMENPRESS.am