Instagram-ը թեստավորում Է մեկ պոստի հրապարակումը մի քանի օգտահաշվով

15:30, 10 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Instagram սոցիալական ցանցն սկսել Է թեստավորել մեկ պոստի հրապարակումը մի քանի օգտահաշվով iOS օպերացիոն համակարգի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 9-ին հայտնել Է TechCrunch պորտալը՝ վկայակոչելով մշակողներին:

«Մենք այդ գործառույթը ներդնում ենք, որպեսզի մեր ծառայությունն ավելի հարմար դարձնենք այն մարդկանց համար, որոնք հաճախ են հաղորդագրություններ հրապարակում մի քանի օգտահաշիվներում»,-հայտարարել Է Instagram-ի ներկայացուցիչը:

Ճշտվում Է, որ նոր գործառույթը օգտակար կլինի նրանց, ովքեր սոցցանցում գովազդ են զետեղում՝ ընդսմին օգտագործելով ոչ մեկ պրոֆիլ:

Ներկայում հայտնի չեն Android-ով նորամուծության գործարկման ժամկետները: Ընդ որում՝ Instagram-ը լուսանկարների ներմուծման նոր եղանակ Է թեստավորում օպերացիոն այդ համակարգի համար. շուտով դրանք կարելի կլինի ներբեռնել անմիջականորեն Google Photos-ից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am