Սիրիայում բրիտանացի հինգ զինվորական Է զոհվել ահաբեկիչների գրոհի հետեւանքով. Al-Watan

10:09, 10 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արեւելքում ԱՄՆ-ի հովանու ներքո գործող միջազգային կոալիցայի կազմում կռվող բրիտանացի հինգ զինվորական Է զոհվել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների հետ մարտական բախման ընթացքում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al-Watan թերթը: Ըստ նրա տեղեկատվության՝ ԻՊ-ի ելուզակախմբերն օգտվել են ավազամրրիկից՝ հակագրոհելու «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» արաբա-քրդական կազմավորումների դիրքերի վրա, որոնց մարտական աջակցություն Էին ցուցաբերում բրիտանացի զինվորականները: Մարտը տեղի Է ունեցել Էշ Շաֆաա բնակավայրի շրջանում: Մի քանի բրիիտանացիներ վերքեր են ստացել եւ տեղափոխվել Հասեկա քաղաքի հոսպիտալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am