Հայտարարվել Է «Գահերի խաղի» պրիկվելի դերասանական կազմը

17:56, 9 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: HBO հեռուստաալիքը հայտարարել Է «Գահերի խաղի» պրիկվելի դերասանական կազմը: Արտիստների անունները ներկայացրել Է Variety-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նոր սերիալում կնկարահանվեն Նաոմի Աքին («Լեդի Մակբեթ», «Դոկտոր Ովը»), Դենիս Գոֆը («Կոլետ»), Ջեյմի Քեմփբել Բաուերը («Մթնշաղ: Սագա: Լուսաբաց», «Հարի Փոթերը եւ Մահվան Պարգեւները»), Շեյլա Աթիմը («Կուրտիզանուհիները»), Իվաննո Ջերեմայան («Սեւ հայելի»), Ջորջի Հենլին («Նառնիայի քրոնիկները»), Ալեքս Շարփը («Մինչեւ ոսկորները») եւ Թոբի Ռեգբոն (Պարոն Ոչ ոքը»):

Պրիկվելի պիլոտային սերիայի ռեժիսորը Էս Ջեյ Քլարքսոնն Է, որն ավելի վաղ մասնակցել Է «Դոկտոր Հաուսի», «Ջեսիկա Ջոնսի», «Նարնջագույնը սեզոնի հիթն Է» ֆիլմի եւ «Դեքսթերի» Էպիզոդների աշխատանքին: 2018 թվականի վերջին HBO-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ «Գահերի խաղի» պրիկվելի գլխավոր դերակատարները կլինեն Ջոշ Ուայթհաուսը եւ Նաոմի Ուոթսը: Առայժմ հայտնի չԷ, թե երբ սերիալը կհայտնվի Էկրաններին: Պրիկվելում գործողությունը ծավալվում Է «Գահերի խաղի» իրադարձություններից տասը հազար տարի առաջ: 2019 թվականի ապրիլին տեղի Է ունենալու օրիգինալ սերիալի եզրափակիչ եթերաշրջանի պրեմիերան:


© 2009 ARMENPRESS.am