Մխիթարյանը կարող է տեղափոխվել Իտալիա  

14:26, 9 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված է իտալական գրանդ ակումբներից մեկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ կիսապաշտպանով հետաքրքրված է, մասնավորապես, «Միլան»-ը: Եթե «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Դենիս Սուարեսը միանա «Արսենալ»-ին, ապա Մխիթարյանը, ըստ ամենայնի, կհեռանա լոնդոնյան ակումբից:

Մխիթարյանն այժմ վերականգնվում է ոտքի վնասվածքը բուժելուց հետո: Հայ կիսապաշտպանը մեծ քննադատության է արժանանում երկրպագուների կողմից:


© 2009 ARMENPRESS.am