Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը ռեկորդային թվով մասնակիցներ ունի  

12:13, 9 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հուշամրցաշարի շրջանակներում անցկացվում է 7 մրցաշար՝ 6 շվեյցարական և 1 շրջանային: Շրջանային մրցաշարին մասնակցում է 3 գրոսմայստեր, ինչը հայ պատանի շախմատիստներին հնարավորություն կտա լրացնել միջազգային գրոսմայստերի նորմա:

Պատանեկան մրցաշարերն անցկացվում են 6 տարիքային խմբերով: Անդրանիկ Մարգարյանին հուշամրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 650 պատանի շախմատիստներ, ինչն այն դարձնում է ոչ միայն Հայաստանի, այլև մեր տարածաշրջանի խոշորագույն մրցաշարը:


© 2009 ARMENPRESS.am