Պենտագոնի աշխատակազմի նոր ղեկավար Է նշանակվել Էրիկ Չունինգը

10:03, 9 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրիկ Չունինգը նշանակվել Է Պենտագոնի աշխատակազմի նոր ղեկավար՝ փոխարինելով պաշտոնաթող եղած Քեւին Սուինիին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մամուլի տեղեկագրում, որը հունվարի 8-ին հրապարակվել Է Պենտագոնի կայքում:

«Էրիկ Չունինգն զբաղեցրել Է պաշտպանության նախարարի աշխատակզմի ղեկավարի պաշտոնը: 2017 թվականի հոկտեմբերից Չունինգն զբաղեցնում Էր պաշտպանության նախարարի արդյունաբերական քաղաքականության հարցերով օգնականի տեղակալի պաշտոնը»,- ասված Է հայտարարության մեջ:

Սուինին պաշտոնաթող Է եղել հունվարի 5-ին: Դեկտեմբերի վերջին իր պաշտոնը թողել Էր Պենտագոնի մամուլի քարտուղար Դանա Ուայթը՝ հետեւելով գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսի պաշտոնաթողությանը: Ներկայում Պենտագոնի ղեկավարի պարտականությունները կատարում Է նրա առաջին տեղակալ Պատրիկ Շանահանը: Մեթիսը պաշտոնաթողության դիմումում հայտնել Էր, որ որոշել Է պաշտոնից հեռանալ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարակարծությունների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am