«Արարատ-Արմենիա»-ն վերսկսել է մարզումները Ավանի ակադեմիայում  

09:28, 9 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը վերադարձել է ձմեռային հանգստից և վերսկսել մարզումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում մեկնարկեց «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի նախապատրաստական շրջանը: Երևանյան մարզումների ավարտից հետո ակումբը կունենա երկու ուսումնամարզական հավաք Կիպրոսում:

Նախապատրաստական հատվածում թիմի հետ կմարզվեն «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստներ Դավիթ Նալբանդյանը, Ալբերտ Խաչումյանը և Նարեկ Ալավերդյանը:

 


© 2009 ARMENPRESS.am