Թրամփը Բոլթոնին այլ անունով է դիմում

19:05, 8 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին անվանում է Մայք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The New York Times-ը, այդ մասին վերջինիս փոխանցել են անանուն աղբյուրները:

Ընդգծվում է, որ Բոլթոնը, չնայած իր կարգավիճակին, չի համարվում ԱՄՆ նախագահին մոտ անձանց շրջանակներից: «Բոլթոնը եղել է այնպես, ինչպես և մյուսները, զարմացած է նախագահի՝ Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշումից: Բացի այդ, երբեմն, գտնվելով իր օգնականների շրջապատում, Թրամփը  նրան անվանում է Մայք»,- գրել է թերթը:


© 2009 ARMENPRESS.am