Չինացի կոնստրուկտորը հրաշք-հեծանիվ է պատրաստել էսկիմոյի 22 հազար փայտիկներից

16:33, 8 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնստրուկտոր Սուն Չաոյին պաղպաղակի 22 հազար փայտիկ Է պահանջվել՝ 10 ամսում «Չինական վիշապ» հեծանիվն ստեղծելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրաշք-հեծանիվը կրակ Է ժայթքում, ինչպես նաեւ ջուր Է ցնցղում: Այն հանդերձված Է շչակով եւ զարդարված 310 լուսադիոդներով: «Վիշապի» երկարությունը 2,45 մետր Է, քաշը՝ 20,5 կիլոգրամ: 41-ամյա գյուտարարի հիմնական մասնագիտությունն Էլեկտրաեռակցորդ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am