Թրամփը եւ Մակրոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը

10:10, 8 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու պլանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 8-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տանը:

«Երկու երկրների ղեկավարները քննարկեցին Սիրիայի իրադրությունը՝ հաստատելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ոչնչացնելու ընդհանուր հանձնառությունը, ինչպես նաեւ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի հաստատակամ, նպատակասլաց ու համակարգված դուրսբերման պլանները»,- ասված Է Սպիտակ տան հայտարարության մեջ: Նրա տեղեկատվության համաձայն՝ զրուցակիցները նաեւ ընդգծել են, որ «քիմիական զենքի ցանկացած նոր օգտագործումը Սիրիայում անթույլատրելի Է»:

Մակրոնը դեկտեմբերի 23-ին ափսոսանք Էր հայտնել Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու Թրամփի ընդունած որոշման կապակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am