Տարեմուտի տոնական միջոցառումը Հանրապետության հրապարակում մեկնարկելու է ժամը 23:00-ին

21:17, 31 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում ժամը 23:00-ին կմեկնարկի տարեմուտի տոնական համերգը: Ինչպես  «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղազքապետարանից, Ամանորի երեկոն կուղեկցվի Ճանաչված երգիչների կատարումներով ու տոնական դիսկոտեկով: Ճիշտ կեսգիշերին մայրաքաղաքի երկինքը կլուսավորի շքեղ հրավառությունը, որն էլ կազդարարի նոր՝ 2019 թվականի գալուստը:

Ամանորի գիշերը Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև 02:00-ն:

 


© 2009 ARMENPRESS.am