Խաբարովսկում ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի

11:59, 29 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում Խաբարովսկի երկրամասում ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ ձնահյուսից փրկված անձանցից մեկը հիվանդանոցում մահացել է: 

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ի առավոտյան Մնոգովերշիննի գյուղում: Խոշոր ձնահյուսի հետևանքով արգելափակվել է ճանապարհը: Տեղական մարմինները հաղորդում են, որ ձնահյուսի տակ մնացել է 10 մարդ, որոնցից ութն արդեն հայտնաբերվել է: Գտնվածներից մեկը մահացած է եղել, մնացածների վիճակը գնահատվում է ծանր:

Շրջանում հայտարարված է արտակարգ ռեժիմ:


© 2009 ARMENPRESS.am