Քիմ Քարդաշյանը տարվա ընթացքում կլորիկ գումար է վաստակել

20:41, 28 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ հեռուստաաստղ, մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանի համար 2018-ը բավականին եկամտաբեր էր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Hypebae-ն, այս տարի նա վաստակել է 350 մլն ԱՄՆ դոլար:

Քարդաշյանի հիմնած «KKW Beauty» շպարի պարագաների բրենդի շնորհիվ նա ստացել է 100 մլն դոլար, «Kim Kardashian: Hollywood» բջջային հավելվածը նույնպես եկամտաբեր է. այն հեռուստաաստղին բերել է 45 մլն դոլար: Հայտնի «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուից 38-ամյա գեղեցկուհին վաստակել է ևս 20 մլն դոլար:

Բազմաթիվ հետևորդներ ունեցող Instagram-ի իր էջում մեկ գովազդային հրապարակման համար Քարդաշյանին վճարում են 1 մլն դոլար: Այս տարի Քիմը նաև վաճառել է Լոս Անջելեսում գտնվող իր տունը՝ 9 մլն դոլարով:

© 2009 ARMENPRESS.am