ԱՄՆ-ում երկու մարդ Է զոհվել սաստիկ ձյան պատճառով

14:31, 28 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքի մի շարք նահանգներում մոլեգնած ձնաբքերի զոհ Է դարձել երկու մարդ, հաղորդել Է USA Today հրատարակությունը: Հրատարակության տեղեկավտությամբ՝ «դեկտեմբերի 27-ին սաստիկ ձյան առաջացրաp միջադեպերի պատճառով» մեկ մարդ Է զոհվել Կանզասի նահանգում, մեկն Էլ՝ Լուիզիանայում, տեղեկացնում Է «Արմենպրեսը»:

Ինչպես ճշտել Է թերթը, ձյունահողմերի մասին նախազգուշացումները պահպանվում են Կանզասում, Նեբրասկայում, Հյուսիսային եւ Հարավային Դակոտայում, ինչպես նաեւ Մինեսոտայում: Սպասվում Է ուժեղ քամի: «Մենք հաղորդումներ ենք ստանում զրոյական տեսանելիության, երթեւեկության շատ բարդ պայմանների մասին»,- հրատարակությանը հայտարարել Է AccuWeather օդերեւութաբանական ծառայության ներկայացուցիչ Մայք Դոլլը: Business Recorder հրատարակության տեղեկատվությամբ՝ դեկտեմբերի 26-ին սկսված ձյան պատճառով ամբողջ երկրում շուրջ 800 չվերթ Է չեղարկվել, հետաձգվել Է ավելի ան 6,5 հազար չվերթ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am