Ֆրանսիայում տղան հրաշքով ողջ Է մնացել՝ գրեթե մեկ ժամ անցկացնելով ձնահյուսի տակ

12:36, 28 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասներկուամյա տղան հրաշքով ողջ Է մնացել գրեթե մեկ ժամ ձնահյուսի տակ անցկացնելով Ֆրանսիայի Սավոյայի դեպարտամենտի լեռնադահուկային առողջավայրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տեղի ժանդարմերիան:

«Երեխան, որը գրեթե մեկ ժամ ձնահյուսի տակ Էր թաղվել, փրկվել Է Ժետրո շան եւ դրա ուղեկցողի՝ սերժանտ Ռաֆայել Ս.-ի կողմից: Ծափահարենք նրա հիանալի գործընկերոջը, քանի որ ձյան տակ թաղվելուց 15 րոպե հետո կենդանի մարդ գտնելը հրաշք Է»,- հայտնել են իրավապահները Twitter-ում: Նշվում Է, որ տղան իր ընկերների հետ սահքի համար փակ հատվածում Է հայտնվել Լապլանի կայարանում: Նրա բաճկոնի վրա հատուկ դետեկտոր չի եղել, որը փրկարարներին օգնում Է գտնել ձնահյուսերի մեջ հայտնված մարդկանց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am