Հնդկաստանի բնակչուհին ամենատարեց մայրն Է դարձել աշխարհում

12:23, 28 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում կինը երկրորդ անգամ Է մայր դարձել 65 տարեկան հասակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:
Նշվում Է, որ երեխայի հայրը 80 տարեկան տղամարդ Է: Այսպիսով, այդ կինը դառնում Է ամենատարեց ծննդկանն աշխարհում, որն ինքնուրույն լույս աշխարհ Է բերել երեխային: Մինչ այդ բոլոր ռեկորդակիրները ծննդաբերել են արհեստական բեղմնավորման օգնությամբ:
Ինչպես նշում Է հրատարակությունը, այդ ծննդաբերությունը կնոջ համար երկրորդն Է դարձել. ութ տարի առաջ նա արու զավակ Է ունեցել: Ծնունդն ընդունող բժիշկները պատմել են, որ մայրն ու երեխան իրենց լավ են զգում, նրանք միանգամայն առողջ են եւ շուտով նրանց դուրս են գրելու հիվանդանոցից:
Վերարտադրության եւ ծննդաբերության մասնագետ դոկտոր Շաբիր Սիդիկիի խոսքով, սա բացառիկ դեպք Է բժշկական պրակտիկայում:
Ինչպես հավելում Է հրատարակությունը, ներկայում ամենատարեց ծննդկանն Է համարվում նաեւ Հնդկաստանի այն ներկայացուցչուհին, որը 2016 թվականին որդի Է ունեցել 72 տարեկան հասակում, բայց արհեստական բեղմնավորման օգնությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

© 2009 ARMENPRESS.am