ԱՄՆ-ում մահացել Է «Հաբլ» աստղադիտակի մայրը»՝ Նենսի Գրեյս Ռոմանը

11:30, 28 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 94-րդ տարում վախճանվել Է աստղագետ Նենսի Գրեյս Ռոմանը, որին ԱՄՆ-ում գիտեն որպես «Հաբլ» աստղադիտակի մայր»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Associated Press-ը:

Ռոմանը գիտությունների դոկտոր Էր աստղագիտության գծով եւ NASA-ում առաջին կինը ղեկավար պաշտոնում: Նենսի Գրեյս Ռոմանը տիեզերական գործակալությունում կարիերան սկսել Է 1959 թվականին: Նրա ամենահետաքրքրական ծրագրերի թվում եղել Է «Հաբլ» աստղադիտակը, որն ի վերջո տիեզերք են արձակել 1990 թվականին: Սարքը NASA-ի մեծ աստղադիտարանների ցանկ Է մտել «Չանդրա» ռենտգենյան աստղադիտարանի, «Սպիտցեր» ինֆրակարմիր աստղադիտակի եւ «Քոմփթոն» գամմա-աստղադիտակի հետ մեկտեղ:


© 2009 ARMENPRESS.am