Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա

11:20, 27 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի էջում հրապարակել է լուսանկար ինքնաթիռից՝ նշելով, որ մեկնում է Մոսկվա:

«Գնացինք Մոսկվա»,- «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել աշխատանքային այցով: Նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:


© 2009 ARMENPRESS.am